կարևոր
1333 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-19 14:44

Կորոնավիրուսով նոր վարակված 7 անձանց կյանքին վտանգ չի սպառնում

Կորոնավիրուսով նոր վարակված 7 անձանց կյանքին վտանգ չի սպառնում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված նոր 7 անձանց կյանքին ևս վտանգ չի սպառնում: Այս մասին մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Որևէ լուրջ խնդիր ունեցող կամ կյանքին վտանգ սպառնացող պացիենտ չունենք, հիմնականում չեն ջերմում: Նախ բժիշկների հսկողության տակ են, և երկրորդ՝ նրանց առողջական վիճակն իրոք լավ է»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված մյուս անձաց կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում։