կարևոր
1824 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-19 14:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են մայրաքաղաքում նոր կորոնա-վիրուսի տարածման կանխարգելման եւ կայուն համաճարակային վիճակի պահպանման շրջանակում իրականացվող համալիր աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Արցախի նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ: