կարևոր
996 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 13:41

Ուհան քաղաքում մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել

Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել: Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նահանգում մահերի թիվն ավելացել է 8-ով, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուհանում 50 հազար 5 է, Հուբեյում՝ 67 հազար 800: