կարևոր
1870 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-19 11:54

«Հայփոստ» ՓԲԸ-ն կենսաթոշակների վճարումները կիրականացնի բացառապես տուն առաքելու միջոցով

«Հայփոստ» ՓԲԸ-ն կենսաթոշակների վճարումները կիրականացնի բացառապես տուն առաքելու միջոցով

Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել։

Հայտարարությունը  ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները․ սպասել դրսում, հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն, փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ, ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:

Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։