կարևոր
1391 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-19 11:17

Պետք է բացառենք սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսները. Փաշինյան

Պետք է բացառենք սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսները. Փաշինյան

Հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ բերելու է, և մենք պետք է առերսվենք և համարժեք քայլեր ձեռնարկենք նաև այդ սոցիալական մարտահրավերների կապակցությամբ, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը, որ մենք իրականացնենք, լինեն արդյունավետ, հասցեական, արդար, որովհետև պետք է նաև հիշենք մեր պատմության ճգնաժամային սոցիալական ծրագրերը և նրանց հետևանքները, երբ սոցիալական օգնությունները կենտրոնանում են մի քանի տեղում և սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսներ են տեղի ունենում։ Մենք այսպիսի երևույթները պետք է բացառենք»,- նշել է վարչապետը։