կարևոր
816 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 11:05

Երևանում կրակոցներ են հնչել. մեկ մարդ մահացել է

Երևանում կրակոցներ են հնչել. մեկ մարդ մահացել է

Մարտի 19-ին 05։20-ի սահմաններում Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել, մեկ մարդ մահացել է։

Ահազանգը ստացվել է առավոտյան 05։20-ի սահմաններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Առավոտյան 05։20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել։ Մեկ մարդ մահացել է: Այլ մանրամասներ այս պահին չկան»,-նշել են ոստիկանությունից: