11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:
Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379»,-ասված է հայտարարության մեջ: