կարևոր
1997 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-19 10:30

ԵԱՀԿ-ն հայտնել է ԼՂ հակամարտության գոտում մշտադիտարկման աշխատանքների դադարեցման մասին

ԵԱՀԿ-ն հայտնել է ԼՂ հակամարտության գոտում մշտադիտարկման աշխատանքների դադարեցման մասին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գծում: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից:

Կասպրշիկի տարածած հայտարարությունում ասված է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակման և անձնական շփումների սահմանափակման:

«Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը»,-ասել է Կասպրշիկը:

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ: