կարևոր
1930 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-19 09:26

Թուրքական զորքերն ու զինյալները կրակ են բացել սիրիական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ

Թուրքական զորքերն ու զինյալները կրակ են բացել սիրիական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ

Թուրքական բանակի և նրա կողմից կռվող սիրիական ընդդիմության հրետանային ուժերը մարտի 18-ին կրակ են բացել Հալեպի նահանգային կենտրոնից հյուսիս ընկած բնակելի կետերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կրակոցների արդյունքում նյութական վնաս է հասվել Միրանազ, Էլ Մալիքիա, Մենեգ և Ուկամիա գյուղերին: Այդ հատվածներից տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:

Կրակահերթն իրականացվել է սահմանապահ Աազազ շրջանից, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ «Եփրատի վահան» գործողությունից հետո՝ 2017-ին, քրդերի դեմ թուրքական զորքերի կողմից ստեղծած անվտանգության գոտում:

Սիրիացի զինծառայողները թուրքական ընդդիմության դեմ պատասխան կրակ չեն բացել: