կարևոր
3153 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-19 00:28

Սպանություն Տավուշի մարզում․ 2 վիրավոր էլ տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն

Սպանություն Տավուշի մարզում․ 2 վիրավոր էլ տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն

Մարտի 18-ին` ժամը  22:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում Բերդի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը հայտնաբերել է 1 մահացած և 2 վիրավոր քաղաքացու: Այս մասին հաղորդում է  SHAMSHYAN.com-ը։ 
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 23-ամյա Բորիս Ալիփյանն է: Նույն համայնքի բնակիչներ՝ 21-ամյա Սարգիս Բաբայանն ու Դավիթ Ծաղկյանն էլ  վիրավորներն են։ Նրանք  տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել 26-ամյա Արտակ Մ.-ին: