կարևոր
2220 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-19 00:10

ՍՈւՏ Է... Շուշան Ստեփանյանը հերքում է տարածված տեղեկությունը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, անդրադառնալով համացանցում տարածված ապատեղեկատվությանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«ՍՈւՏ է... ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերների կողմից հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել...հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին»,- գրել է նա: