կարևոր
1881 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 23:43

Շախմատի հավակնորդների մրցաշարի առաջատարները 4 շախմատիստներն են

Շախմատի հավակնորդների մրցաշարի առաջատարները 4 շախմատիստներն են

 Շախմատի հավակնորդների մրցաշարում կայացան երկրորդ տուրի պարտիաները:

 Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում հաղթանակ տոնեց Ֆաբիանու Կարուանան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Նեպոմնյաշչին-Գրիշչուկ, Հաո-Գիրի զույգերը:

Երկրորդ տուրից հետո առաջատարները 4 շախմատիստներ են:

Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, ՅանՆեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նշենք, որկորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհիգավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրափոխարեն մրցաշարում ընդգրկվել էր Վաշիե-Լագրավը: 

Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին: