600 դիտում, 2020.03.18 23:55

Հանրապետությունում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Գիշերը կդիտվի +3, ցերեկը՝ +14, երեկոյան +8 աստիճան ջերմություն: