կարևոր
2251 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 23:08

ՃՏՊ` Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ` Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Մարտի 18-ին, ժամը 17:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վալերի Պ., ծնված 1984 թ.) Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին կողաշրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Թեհմինե Կ.-ն (ծնված 1990 թ.) տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։