կարևոր
1819 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 22:54

Ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում շուրջ 400 հազար դրամի այլումինե դետալների գողությունը

Ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում շուրջ 400 հազար դրամի այլումինե դետալների գողությունը

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, մարտի 17-ին Դալար գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 46 և 57-ամյա բնակիչների։

Ոստիկանությունում նրանք խոստովանել են, որ Դալար գյուղի մի պահեստարանից պարբերաբար գողացել են ալյումինե դռների ու պատուհանների դետալներ։ Ըստ նախնական տվյալների՝ պատճառվել է շուրջ 400.000 դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։