կարևոր
2811 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 21:27

Հորդորում ենք քաղաքացիներին զերծ մնալ տնային պայմաններում պատրաստվող դիմակներից. ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց

ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի անձնակազմը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ տնային պայմաններում պատրաստվող դիմակներից:

«Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։

✅Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։

✅ Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։

✅Պաշտպանվենք գրագետ և հաղթահարենք պանդեմիան ՄԻԱՍԻՆ‼️‼️

ՀԳ. Միասին, բայց ինքնամեկուսացված)))»,-ասված է հայտարարության մեջ: