կարևոր
2714 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 21:15

Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են կարանտինից հրաժարվել փորձողներ. ԱԱՏՄ ղեկավար

Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են կարանտինից հրաժարվել փորձողներ. ԱԱՏՄ ղեկավար

 Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են անձինք, ովքեր հրաժարվել են մեկնել կարանտինի մեջ գտնվելու վայրեր: Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Եղել են ՀՀ ժամանած ուղևորներ, որոնք հրաժարվել են կարանիտինի վայր տեղափոխվել: Այդ հարցը լուծվել է մոտ 1 ժամ բանակցությունների արդյունքում: Անձամբ ես էլ եմ մասնակցել այդ բանակցություններին: Քաղաքացին ժամանել էր Իտալիայից, որն ի վերջո համոզվեց ու ասաց, որ գնում է ինքնամեկուսացման: Էլի ունեցել ենք մարդիկ, որոնք փորձել են հրաժարվել գնալ մեկուսացման վայր, այդ ժամանակ էլ Առողջապահության նախարարության մեր գործընկերների երկար բանակցություններից հետո այդ մեկուսացումը տեղի է ունեցել»,- ասաց Ավագյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: