կարևոր
895 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-18 21:08

Արցախի Աժ սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովը կհրավիրի կորոնավիրուսի թեմայով լսումներ

Արցախի Աժ սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովը կհրավիրի կորոնավիրուսի թեմայով լսումներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, մարտի 21-ի ժամը 11:00-ին, կհրավիրի լսումներ:

Ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կքննարկվեն վիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Լսումները կանցկացվեն ԱԺ փոքր դահլիճում: