կարևոր
565 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-18 21:01

Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով

Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են բնակչության սպասակում,  աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱՏՄ-ն վերահսկում է ծառայություններ մատուցող կազմակերպությունների` այդ թվում ռեստորաների, սրճարանների, գեղեցկության սրահների ախտահանումը:

«Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները կգործեն առավել խիստ կարգավորումներով և պահանջով: Այսինքն՝ անմիջականորեն պարետի որոշմամբ,  բնակչության սպասակում իրականացնող կազմակերպությունները, նրանց աշխատակիցները պետք է գործատուի կողմից ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով»,-ասաց Ավագյանն ու նշեց` նախաձեռնությունը եղել է իրենցը` որպես աշխատանքային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել: