կարևոր
1622 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-18 20:52

Արաբկիրի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտել են հյուրանոցում կատարված դանակահարությունը

Արաբկիրի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտել են հյուրանոցում կատարված դանակահարությունը

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են Պռոշյան փողոցի մի հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակցի դանակահարությունը. Միջադեպի մասնակիցները, այդ թվում՝ կասկածվողը, օպերատիվ կերպով հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մարտի լույս 15-ի գիշերը Պռոշյան փողոցի մի հյուրանոցային համալիրից «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անվտանգության աշխատակիցը։ 25-ամյա երիտասարդը դանակահարվել էր.ախտորոշվել էր կրծքավանդակի աջ կեսի թափանցող կտրած վերք։ Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արաբկիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ հյուրանոցի այցելուները վիճել էին իրար հետ։ Վեճին միջամտել էր անվտանգության աշխատակիցը, որին 25-ամյա երիտասարդը դանակահարել էր։ Միջադեպի մասնակիցները, այդ թվում՝ կասկածվողը, օպերատիվ կերպով հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: