կարևոր
1977 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 20:33

Փրկարարները 30 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները 30 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 18-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Կարմրավան գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են (մոտ 50 հատ) արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա, 47 ուղևորի տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ, իսկ 6 ուղևորի՝ Գյումրի քաղաք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: