կարևոր
1943 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 19:45

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի

Հիմք ընդունելով հանրապետության տարածքում ՀՀ կառավարության սահմանած արտակարգ դրության  պահանջները՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը մարտի 17-ին հրավիրել է ռեկտորատի արտահերթ նիստ։ Ռեկտորատի նիստի որոշմամբ՝ մարտի 24-ից համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի։

Ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տրվում կազմակերպելու ուսուցում,  դասախոսություններ փոխանցել, հարց ու պատասխան կազմակերպել առցանց եղանակով։ Այդ գործընթացը կիրականացվի տարբեր եղանակներով՝ համալսարանում գործող  moodle  համակարգով, էլեկտրոնային փոստով,  ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով։ Այս մասին հայտնում է ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղարը:

«Ավարտական կուրսերի համար  քննական գործընթացը նույնպես կիրականացվի առցանց եղանակով։

 Համալսարանի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «ուղիղ կապ մեզ հետ» հաղորդակցության ռեժիմը։

Այս պահին քննարկվում է նաև համալսարանի կայքում  ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուր ուսանողի համար իր խմբի դասախոսությունները կլինեն հասանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։