կարևոր
1708 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-18 19:13

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արտադրամասում կորոնավիրուսի վարակի տարածման ճանապարհը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արտադրամասում կորոնավիրուսի վարակի տարածման ճանապարհը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե որտեղից է Շենգավիթում գտնվող արտադրամասում տարածվել կորոնավիրուսի վարակը: 

«Ինչպես վարակված մարդկանց անունները չենք նշում, այնպես էլ արտադրամասի անունը չենք նշում: Այն Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, գտնվում է Շենգավիթում: Իտալացի գործընկերը ժամանել է, ջերմիջեցնողներ օգտագործելու միջոցով թաքցրել է վարակվածությունը, երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել Հայաստանից, բայց թողել այդ վարակը»,- ասել է Փաշինյանը: