կարևոր
1710 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-18 18:43

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում»: Լուրը հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ 

«Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ:

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝

Էլ. Փոստ՝ [email protected]

թեժ գիծ՝ +201207050580

Viber՝ +201207050580

WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580»,- ասվում է հայտարարության տեքստում։