կարևոր
2135 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 18:27

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով 

«Մեծ ցավով հայտնում ենք Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի չեղարկման մասին: Այս մասին youtube-յան տեսաուղերձում հայտարարել է մրցույթի գործադիր ղեկավար Ջոն Օլա Սանդը։ 
«Խստացումներն ու վիրուսի ահռելի տարածումն անհնար են դարձնում մեզ համար անցկացնել  այս միջոցառումը: Մենք շատ հպարտ ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթով, որն արդեն 64 տարի շարունակ համախմբում է մարդկանց։ Շատերը հիասթափված են ստեղծված իրավիճակից: Բանակցությունները կշարունակվեն, որպեսզի կարողանանք տեսնել արդյոք հնարավոր է մրցույթն անցկացնել Ռոտերդամում 2021 թվականին:
  Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ներառված են մրցույթի կազմակերպման մեջ:
Մենք ցավում ենք, բայց և խոստանում․ երգի մրցույթը կվերադառնա ավելի մեծ ոգևորությամբ քան երբևէ»,- հայտարարել է մրցույթի գործադիր ղեկավարը: