կարևոր
1316 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-18 17:46

ԵՊՀ-ն կորոնավիրուսի կանխարգելման համար ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 միլիոն դրամ

ԵՊՀ-ն կորոնավիրուսի կանխարգելման համար ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 միլիոն դրամ

Երևանի պետական համալսարանը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5.000.000 ՀՀ դրամ: 

Այս մասին հայտնում են Երևանի պետական համալսարանից։ 

«ԵՊՀ-ն մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում է՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ: