կարևոր
1381 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-18 16:23

30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք․ Աննա Նաղդալյան

30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք․ Աննա Նաղդալյան

«Երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագիրը, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, Շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն»,- այս մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ՀՀ քաղաքացիներին հորդորելով, որ  ձեռնպահ մնան վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից։