Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2.000.000 ՀՀ դրամ կփոխանցի գանձապետական հաշվին ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։