«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․
«Կից ներկայացնում եմ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը մեր առաջարկությանը՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով կրած վնասների հետ կապված վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Տարածեք, որ այն հասնի խնդրի շահառուներին»։