կարևոր
1513 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-18 17:10

Երևանում ինքնասպանության փորձը կանխվել է․ (լրացված)

Երևանում ինքնասպանության փորձը կանխվել է․ (լրացված)

Մարտի 18-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն. փրկարարները կանխել են վերջինիս ինքնասպանության փորձը: