կարևոր
1592 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 15:34

Դիմումները կընդունվեն միայն էլեկտրոնային տարբերակով. ԱԻՆ

Դիմումները կընդունվեն միայն էլեկտրոնային տարբերակով. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության:

«Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. [email protected][email protected]

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը զանգահարել      012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով:

Հիշեցում. շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները»։