կարևոր
1803 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 15:29

Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. 13 փորձանմուշի պատասխանն էլ բացասական է եղել

Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. 13 փորձանմուշի պատասխանն էլ բացասական է եղել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և կոչ է անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել և ուղարկվել լաբարատոր փորձաքննության:

13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել: