կարևոր
1719 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 14:22

813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած․ վերջին տվյալները՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակակիրների թվի մասին

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում կորոավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ, հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած:

Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ»: