կարևոր
1798 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-18 12:07

«Աէրոֆլոտ» ՓԲԸ-ի չվերթների ժամանակացույցը՝ 03/18/20-ից մինչև 03/28/20-ը  ենթարկվել է փոփոխության

Հայաստանում Ռուսաստանի Դեսպանությունը տեղեկացնում է , որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև օդային երթևեկության սահմանափակման պատճառով «Աէրոֆլոտ» ՓԲԸ-ի չվերթների ժամանակացույցը՝ 03/18/20-ից մինչև 03/28/20-ը  ենթարկվել է փոփոխության։ Դեսպանության ֆեյսբուքյան  էջում նաև հրապարակվել է չեղարկված չվերթների ցանկը։

                        Չեղարկվել են.
03/19/20 թվականից մինչև 03/28/20 ժամանակահատվածում
SU1868 - Մեկնում Մոսկվա 20:40-ին, ժամանում Երևան 00:45
SU1966 - Մեկնում Մոսկվա 23:20, ժամանում Երևան 03:20

03.20.20-ից 03.28.20-ն նկած ժամանակահատվածում
SU1869 - Մեկնում Երևանից 02:55, ժամանում Մոսկվա 05:05
SU1967 - Մեկնում Երևանից 04:55, ժամանում Մոսկվա 07:10

03/23/20-ից 03/28/20-ն ընկած ժամանակահատվածում
SU1858 - Մեկնում Մոսկվա 06:30-ին, ժամանում Երևան 10: 30-ին
SU1859 - Մեկնում Երևանից 11:20, ժամանում Մոսկվա 13:25
SU1862 - Մեկնում Մոսկվա 16:40, ժամանում Երևան 20:35
SU1863 - Մեկնում Երևանից 21:35, ժամանում Մոսկվա 23:50

Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումը և վերադարձումը կկատարվի առանց տույժի: