կարևոր
1686 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-18 10:53

Դսեղ գյուղում տուն է այրվել. տուժածներ չկան

Դսեղ գյուղում տուն է այրվել. տուժածներ չկան

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 18-ին, ժամը 02:51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 05։38-ին: Տունն (մոտ 30 քմ) ամբողջությամբ այրվել է: