կարևոր
1204 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-18 10:33

Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Տեղեկացնում ենք, որ մարտի 18-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, առատ ձյան պատճառով և եթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում: