կարևոր
1886 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 10:24

«Ռոլան Գարոս»-ը հետաձգվել է մինչև աշուն

«Ռոլան Գարոս»-ը հետաձգվել է մինչև աշուն

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա երկրորդ մրցաշարը` «Ռոլան Գարոս»-ը հետաձգվել է: Այս մասին հայտնում են կազմակերպիչները:

Ֆրանսիայի բաց առաջնությունը պետք է անցկացվեր մայիսից 24-ից հուլիսն ընկած ժամանակահատվածում, սակայն այն կկայանա աշնանա` ըստ նախնական որոշման` հոկտեմբերին:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են նաև թենիսի գրեթե բոլոր միջազգային մրցաշարերը:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 187 հազարը: