կարևոր
1725 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 09:41

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 17-ին, ժամը 18:47-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:47-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան։