կարևոր
2986 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 23:32

Ծեծկռտուք, դանակահարություն Արտաբույնք գյուղում․ Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

Մարտի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Արտաբույնք գյուղի 44-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին:

Ավելի ուշ նույն գյուղից, քերծվածքներով ու սալջարդերով, ևս երկու տղամարդ հիվանդանոց տեղափոխվեց։

Պարզվել է, որ ծեծկռտուքի ընթացքում Արտաբույնք գյուղի 40-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 44-ամյա համագյուղացուն, որն էլ, ըստ նախնական տվյալների, մինչ այդ երկաթե խողովակով խփել էր նրա եղբոր գլխին։ Նախ դանակահարվածն էր բուժօգնության դիմել, այնուհետև՝ եղբայրները։

40-ամյա տղամարդը հիվանդանոցից բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Մանրամասները՝ տեսանյութում։