կարևոր
2133 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 22:58

ԱՀ համապետական ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբը ժամանակավորապես դադարեցրել է փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները

ԱՀ համապետական ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբը ժամանակավորապես դադարեցրել է փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները

Հաշվի առնելով ԱՀ տարածքում կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգը, մտահոգված լինելով մեր քաղաքացիների առողջությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները։ 

«Մենք կշարունակենք կուսակցության նախընտրական ծրագիրն ու տեսակետները ներկայացնել բացօթյա փոքրաթիվ հանդիպումների, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի միջոցով»,- ասված է ՀՅԴ նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ։