կարևոր
1518 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-17 22:31

Մինչև ապրիլի 14-ը կձեռնարկվեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու խոշոր առևտրային օբյեկտներում մի շարք միջոցառումներ

Մինչև ապրիլի 14-ը կձեռնարկվեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու խոշոր առևտրային օբյեկտներում մի շարք միջոցառումներ

 

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ կձեռնարկվեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

✅աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

✅տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

✅անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։