կարևոր
1914 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 21:54

ՃՏՊ՝ Երևան-Թալին ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ՝ Երևան-Թալին ավտոճանապարհին. կա տուժած

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 17-ին, ժամը 19:27-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Սասնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Թալին ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Mersedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1986 թ.) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գևորգ Ս.-ին տեղի ուժերով տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Մհեր Ա.-ն (ծնված 1977 թ.) հրաժարվել է բուժօգնությունից: