կարևոր
3984 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 21:37

Գյումրիում հայրը տղա երեխային կախված վիճակում է հայտանբերել

Գյումրիում հայրը տղա երեխային կախված վիճակում է հայտանբերել

Գյումրիում 14-ամյա երեխային կախված վիճակում են հայտնաբերել: Ինչպես հայտնում է «ՑԱՅԳ»-ը դեպքը տեղի է ունեցել Տիգրան Մեծ փողոցի տներից մեկում: Ընտանիքն ապրում էր այլ հասցեում: Այն տանը որտեղ հայտնաբերվել է երեխան, պատկանել է պապին:

Տունը ընտանիքը վերջին ժամանակահատվածում հանել էր վաճառքի: Հարեւանները պատմել են, որ ընտանիքն այդ տան դուռը հազվադեպ է բացել: Ինչպես եւ երբ է տղան եկել, դուռը բացել ու տուն մտել ոչ ոք չի նկատել: Հայտնի է, որ տղային հայտնաբերել է հայրը:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ըստ հարեւանների երեխան հայտնի պաշտոնյայի թոռ է, ով նախկինում աշխատել է Գյումրու քաղաքապետարանում: