կարևոր
1651 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 21:30

Հակոբ Արշակյանն` առցանց գործիքների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 17-ին՝ կառավարության մամուլի կենտրոնում, կայացավ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ասուլիսը` առցանց գործիքների մասին:

Խոսելով հեռահաղորդակցության ոլորտից նախարարը ողջունեց այն փաստը,որ շատ աշխատակիցներ և ընկերություններ անցել են առցանց աշխատանքի ռեժիմին։ Նա նաև նշեց, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաև հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որևէ խնդիր չունենք։

«Հեռահաղորդակցության հանրապետական՝ Ռադիո և Հեռուստատեսային ցանց փակ բաժնետիրական ընկերությունը նույնպես նախարարության ենթակայության տակ է գտնվում և այս ոլորտում ևս  իրականացվում են նույն միջոցառումներն ինչ փոխարինելիության հետ կապված։ Այն օղակներում որտեղ հնարավոր են ռիսկեր, մասնագետների փոխարինելիության հարցը լուծված է և ամբողջ Հայաստանի տարածքում Ռադիո և Հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից, որևէ խնդիր  չենք ունենա,այս պահին բոլոր ռիսկերը կառավարելի են»,-նշել է Արշակյանը։