17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները 2020 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, կալանավորված անձ Հ. Հ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի կողմից բերված հանձնուքը նոր տեղադրված ռենտգեն սարքով զննության ենթարկելիս 400 մլ տարողությամբ շամպունի 2 տարաներում հայտնաբերել են կասկածելի խտությամբ հեղուկ զանգվածներ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ շամպունի տարաներում առկա է եղել հեղուկին խառնված, առանձնապես խոշոր չափերի՝ 1,426 գրամ քաշով, մեթադոն տեսակի թմրամիջոց։