կարևոր
1667 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-17 19:35

Փաշինյանը շրջայց է կատարում Երևանի սուպերմարկետներում ու մթերային խանութներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Երևանի սուպերմարկետներում ու մթերային խանութներում: Փաշինյանը «Ֆեսյբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հեռարձակվող շրջայցի ընթացքում ծանոթանում է խանութներում ապրանքների առկայության հետ կապված իրավիճակին:

Քաղաքացիների Փաշինյանի հետ զրույցում հայտնում են, որ խանութներում ապրանքների առկայության հետ կապված խնդիրներ չկան, իսկ իրենք զբաղվում են իրենց ամենօրյա գնումներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ պարենի խնդիր Հայաստանում չկա, իսկ քաղաքացիներին կոչ էր արել «ճգնաժամային» գնումներ չանել: