կարևոր
1082 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-17 18:19

ՀՀ ՊՆ-ում դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը

ՀՀ ՊՆ-ում դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը: Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել․

«Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին.

[email protected]

[email protected]

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:

Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով:

Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410)  29-44-39 հեռախոսահամարով»։