կարևոր
3280 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 17:32

Արցախից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ուղևորվելիս հորդորում ենք անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ. ԱՀ ոստիկանություն

Արցախից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ուղևորվելիս հորդորում ենք անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ. ԱՀ ոստիկանություն

Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս հորդորում ենք ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Այս մասին գրել է ԱՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում:

«Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ԱՀ ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02»,- գրված է հաղորդագրության մեջ: