կարևոր
3069 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 17:12

Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը կանցկացվի ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս

Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը կանցկացվի ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երեւանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է.

Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները եւ համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:

Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրություն»,- ասված է հայտարարությունում։