կարևոր
2467 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-17 16:38

Մոտ 2000 կամավոր է հավաքագրել ԱՆ-ն 1 օրում

Առողջապահության նախարարությունը հայտարարել է տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման ժամանակավոր դադարեցման մասին։

«Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:

Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:

Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը»: